close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային դաստիարակության համար պատմաբանը, աշխարհագրագետը պիտի աշխատեն․ քննարկում՝ Գյումրիում

Քաղաքական

8 Հունիսի 2022, 14:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային դաստիարակության համար պատմաբանը, աշխարհագրագետը պիտի աշխատեն․ քննարկում՝ Գյումրիում

Գյումրիում տեղի է ունեցել «Ազգային հիմնախնդիրները և արդի մարտահրավերները» թեմայով քննարկում, որին մասնակցել են արվեստաբան, գ․թ․ դոցենտ Արաքս Մարգարյանը,  Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը, գրող Մնացական Մուրադյանը,  արվեստաբան, պրֆեսոր Վալերի Խաչատրյանը, տնտեսագիտական գիտ․թեկնածու  Արթուր Մկրտչյանը և  դասախոս Երեմ Մալխասյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ազգային դաշտը այսօր չի միավորվում․ և՛ նյութապես, և՛ մնացած բոլոր միջոցներով պետք է միավորվել, որովհետև, ուզենք թե չուզենք, ապրում ենք ժամանակակից իրականության մեջ և պետք են լրացուցիչ խթաններ»,-ասաց Արաքս Մարգարյանը։

Նա վստահ է, որ ազգային դաստիարակության համար պատմաբանը, աշխարհագրագետը պիտի աշխատեն, որ ցույց տան պատմական Հայաստանի սահմաները, որ ցույց տան՝ որտեղից ուր ենք հասել, և պիտի աշխատի գրականագետը, և այդ խումբը պետք է մտնի դպրոցներ, քանի որ  սերունդներ ենք կորցնում։

Դոցենտը առաջարկում է նաև, որ Նոր Տարին նշենք ոչ թե հունվարի 1-ին, այլ օգոստոսի 11-ին, երբ Հայկը հաղթել է Բելին․ «Եթե ուզում ենք հայկական էներգետիկ դաշտը հզորացնել՝ պետք է սկսենք Նոր տարին նշել օգոստոսի 11-ին Քարահունջում»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica