close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներով քայլելիս՝ կարող է զոհվածների հարազատների նյարդերն ուղղակի չդիմանան ձեր դեմքը տեսնելիս․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

8 Հունիսի 2022, 12:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներով քայլելիս՝ կարող է զոհվածների հարազատների նյարդերն ուղղակի չդիմանան ձեր դեմքը տեսնելիս․ Քրիստինե Վարդանյան

Ժողովրդավարության պաշտպան լինելու համար պետք չէ ամեն օր գոռալ «ժողովրդավարություն», դրա համար պետք է պաշտպանել մարդկանց իրավունքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ։

Նրանք բողոքում են, քանի որ այս ընթացքում հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որին ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել:

«Էս մարդիկ սեփականաշնորհել են շատ կարեւոր հասկացություններ՝ «ժողովրդավարություն», «մարդու իրավունքների պաշտպանություն»․․․Իրենք իրենց դիրքավորել են որպես այդ արժեքների կրողներ, մինչդեռ իրենք այդ արժեքների ամենամեծ դավաճաններն են: Ժողովրդավարության պաշտպան լինելու համար պետք չէ ամեն օր գոռալ «ժողովրդավարություն», դրա համար պետք է պաշտպանել մարդկանց իրավունքները: Չկա ժողովրդավարություն, եթե չկա պետություն, չկան մարդու իրավունքներ, եթե չկա պետություն, որը կարողանում է պաշտպանել մարդու իրավունքները: Այս իշխանություններն ամենամեծ վտանգն են այս երկու հասկացությունների համար»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Իրենք շարունկում են աչքակապություն անել ու երկարաձգել իրենց իշխանությունը՝ վստահ է նա: Մինչդեռ ժողովրդավարության իրական պաշտպանները հիմա փողոցներում եւ հրապարակներում են, որոնք ելել են նախ՝ պաշտպանելու պետականությունը, ստեղծելու անվտանգություն, որտեղ պետք է լինի ժողովրդավարություն, պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքները:

Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ոստիկանությանը շնորհակալություն հայտնեց փայլուն աշխատանքի համար․ խոսելով այս մասին՝ պատգամավորը զարմանք հայտնեց, թե առողջապահության նախարարը մինչեւ հիմա ոնց է քնում:

«Այս առողջապահության նախարարն է, որը պատասխանատու է այն պատկերի համար, որը մենք տեսանք ամիսներ առաջ, երբ  հայրենիքի համար նահատակվածների մասունքները պահվում էին այն պայմաններում, որում պահվում էին: Ամեն անգամ աչքը թարթելուց առաջ այդ պատկերը պետք է իր դեմը գա: Մի խորհուրդ էլ՝ երբ իրենց էդ տեքստերը տալիս են՝ հորդորում եմ կցեն պահպանության ծառայություն․ փողոցներով քայլելիս կարող է զոհվածների հարազատների նյարդերն ուղղակի չդիմանան ձեր դեմքը տեսնելիս»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նշենք, որ «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովում ելույթ են ունենալու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև  ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, այլ պատվիրակներ։

Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները։ Միջոցառմանը հրավիրված չէ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․  

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica