close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը 10։00-ին բռնության ենթարկվածների հարազատների հետ գնալու ենք ԵՄ ներկայացուցչություն․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

6 Հունիսի 2022, 22:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը 10։00-ին բռնության ենթարկվածների հարազատների հետ գնալու ենք ԵՄ ներկայացուցչություն․ Իշխան Սաղաթելյան

Այսօր «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Արցախի մի քանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկել հայկական երկու պետությունների առջև եղած մարտահրավերները, խոսել Դիմադրություն շարժումը նաև Արցախում ընդլայնելու մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին։

«Հույս հայտնենք, որ մնացած քաղաքական ուժերը ևս կմիանան այս պահանջին, քանի որ այս պահանջը հանուն Արցախի և հանուն Հայաստանի է։ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը ամբողջությամբ վերականգնվում է»,-հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկում են «Դիմադրություն» շարժումը տարբեր ուղղություններով ավելի ընդյանելու հնարավորությունը, և այդ ուղղություններից է աշխատանքը օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ։

«Այս նպատակով վաղն առավոտյան 10-ին հրավիրում ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնց հարազատները բռնությունների են ենթարկվել․ գնալու ենք ԵՄ ներկայացուցչություն, ներկայացնենք բռնության փաստերն ու պահանջենք հստակ գնահատական, քանի որ իրենց լռությունով նպաստում են, որ Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, ինչը թույլ չենք տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը՝ ժամը 10։00  Ֆրանսիայի հրապարակից երթով գնալու են ԵՄ ներկայացուցչություն՝ պահանջները ներկայացնելու,

օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են լինելու,

երեկոյան հանրահավաք չի լինի, բայց քաղաքացիները կարող են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ քննարկումների։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica