close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրանները հանելու որոշում չկա, պետք է ունենանք կոնսենսուս մինուս մեկ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

6 Հունիսի 2022, 20:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրանները հանելու որոշում չկա, պետք է ունենանք կոնսենսուս մինուս մեկ․ Իշխան Սաղաթելյան

Մեր գետը պետք է ավելի հունավորել, իսկ դրանց առվակը չորացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին։

Նա մի քանի թվեր նշեց․ ոստիկանության տվյալով՝ Շարժման 36 օրերին 2100 հոգի բերման է ենթարկվել, իսկ իրականում այդ թիվը հասնում է 2500 հոգու, ձերբակալվել է 48 քաղաքացի, 27-ը կալանքի են այս պահին, կան հարուցված մի քանի քրեական գործեր։

«Այս տվյալները վկայում են իշխանությունների խուճապի մասին․ ՀՀ նորանկախ պատմության մեջ այս ծավալի ռեպրեսիաներ չեն եղել։ Բայց որևէ բռնի ուժ, ձերբակալում, կալանավորում այս Շարժումը չի կասեցնելու, նայեք ձեր շուրջը ու համոզվեք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Այս թվերին զուգահեռ, ասաց նա, որևէ ոստիկան չի ձերբակալվել՝ չնայած այն բազմաթիվ ապացույցներին, որ համացանցում կան, որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։

«Դիմում եմ գլխավոր դատախազին՝ ապացույցները բավարար են անմիջապես քայլեր ձեռնարկելու և ապօրինություններ գործած ոստիկաններին ձերբակալման տանելու համար, հակառակ պարագայում լինելու են նոր բռնություններ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ հրատապ քայլեր ձեռնարկել բռնություններ գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։ Բոլոր այն ոստիկանները, ովքեր չունեն տարբերանշաններ՝ ոստիկանների հագուստով հանցագործներ են։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ տարբեր պետական կրթական հաստատությունների ղեկավարներ՝ բուհերի ռեկտորներ, քոլեջի տնօրեններ, խնդիրներ են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր դասադուլի օրերին բացակայել են դասերից և մասնակցել ենք դիմադրության ցույցերին։

«Մենակ դուք էիք մնացել այս իշխանություններին նպաստելու՝ խելքի՛ եկեք, թե չէ կգանք ձեր հետևից։ Ուսանողներին կոչ ենք անում կրկնվելու դեպքում ասել այն դասախոսների ու ռեկտորների անունները, ովքեր դա արել են»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ նաև հայտարարությանը, որ հուլիսի 3-ը ջրբաժան է։

«Ինչ է դա, ինչ է լինելու սրանից հետո․ ջրբաժանն այն էր, որ այսուհետ մեր ժողովրդի և իշխանության ջրերը մեկ առվով չեն գնալու, հունիսի 3-ից հետո իշխանությունն ապացուցեց, որ մենք այսուհետ մեկ նավի մեջ չենք։ Հետևաբար, մեր գետը պետք է ավելի հունավորել, իսկ դրանց առվակը չորացնել․ սա նշանակում է մեր երկրում պետք է ունենանք կոնսենսուս մինուս մեկ՝ Նիկոլը և իր իշխանությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Խոսվում է վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու և պայքարը դադարեցնելու մասին, նկատեց Իշխան Սաղաթելյանը, ու պատասխանեց այս բամբասանքներին։

«Այս վրանները ինքնանպատակ չենք տեղադրել՝ տեղադրել ենք վրանները, 24-ժամյա ռեժիմով կազմակերպել ենք պայքարը, այն համարում ենք արդյունավետ, հետևաբար, վրանները հանելու որոշում չկա․ երբ կգտնենք, որ մարտավարության փոխելու կարիք կա, նոր կհեռացնենք վրանները, այս պահին սա արդյունավետ է, վրանները պետք է մնան, մեր պայքարը նույն տեմպով շարունակում ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոչ թե քննարկում են դադար վերցնելու հարցը, այլ՝ ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն։

«Հետևաբար, վստահ եղեք, որ մեր բոլոր քննարկումները միայն այդ օրակարգի շուրջ են, մնացածը սուտ է, կեղծիք ու բամբասանք»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև վստահեցրեց, որ գնում են կազմակերպված, առջևից ու մինչև վերջ։

Իշխան Սաղաթելյանի կոչով՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով գնացին դատախազություն՝ երկրում տեղի ունեցած անօրինականությունների իրավական պատասխանը պահանջելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica