close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ. «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան միջպետական ճանապարհը

Քաղաքական

27 Մայիսի 2022, 15:27
 ՈւՂԻՂ. «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան միջպետական ճանապարհը

«Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «Միացե՛ք մեր պահանջին» եւ այլ վանկարկումներով՝ քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան միջպետական ճանապարհը: Քաղաքացիները այս ակցիայով միացել են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին, որոնք այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:

«Մարդիկ զզվում են այս կառավարությունից: ԴԴումը (նկատի ունի ԿԳՄՍ նախկին նախարար,  այժմ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին) կանգնեց եւ ասաց՝ հայոց պատմությունը վերացնենք: Այ ոչխար, ոչխարի ձագ, ի՞նչու ես դու մեր պատմությունը վերացնում, այ դդում: Էնքան բան կա ասելու, ուղղակի հոգնել ենք: Լավ ենք արել կաթվածահար ենք արել ճանապարհը, մենք ուզում ենք, որ սրիկան հեռանա մեր երկրից»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Ակցիայի վայրում մեծաթիվ ոստիկաններ կան: Այս պահին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը բանակցում է քաղաքացիների հետ՝ ճանապարհը բացելու համար:

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ

Լ.Ս.

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica