close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման են ենթարկվել Գեղամասարի ղեկավարն ու նրա տեղակալը

Քաղաքական

27 Մայիսի 2022, 14:56
 Բերման են ենթարկվել Գեղամասարի ղեկավարն ու նրա տեղակալը

«Նիկո՛լ, դավաճան», «Թուրք Նիկո՛լ», «Այս պայքարը հայրենիքի փրկության համար է» եւ այլ վանկարկումներով՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:

Ակցիաներից մեկի վայրից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու համար քիչ առաջ բերման են ենթարկվել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Լ.Ս.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica