Ոչ միայն Ուկրաինան, այլև Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները պետք է ԵՄ-ին անդամակցելու իրավունք ունենան. Սորոս
Աշխարհ

Ոչ միայն Ուկրաինան, այլև Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները պետք է ԵՄ-ին անդամակցելու իրավունք ունենան․ ասում է միլիարդատեր, Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսի՝ Project Syndicate-ի հրապարակած նամակում:
Ըստ դրա՝ Եվրոպան Ուկրաինայում միջամտությանը պատասխանել է ավելի արագ, համախմբված և եռանդով, քան երբևէ պատմության մեջ:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զգալիորեն ընդլայնելով իր եվրոպամետ մոտեցումը, աջակցում է աշխարհագրական ընդլայնման կարևորությանը և ԵՄ-ի՝ դրան պատրաստվելու անհրաժեշտությանը։ ԵՄ-ին անդամակցելու իրավունք պետք է ունենա ոչ միայն Ուկրաինան, այլև Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները։ Մանրամասները մշակելու համար ժամանակ կպահանջվի, բայց Եվրոպան կարծես թե ճիշտ ուղղությամբ է շարժվում: Նա Ուկրաինայում միջամտությանը արձագանքեց ավելի արագ, համախմբված և եռանդով, քան երբևէ պատմության մեջ: Նախնական երկմտանքից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես ուժեղ եվրոպամետ ձայն է գտել»,- գրել է Ջորջ Սորոսը նամակում: