close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չավուշօղլուն Հունաստանին սպառնացել է պատերազմով

Տարածաշրջան

27 Մայիսի 2022, 13:03
 Չավուշօղլուն Հունաստանին սպառնացել է պատերազմով

Հունաստանը խախտում է Էգեյան ծովում գտնվող կղզիները ստանալու պայմանները, և Թուրքիան կբարձրացնի այդ կղզիների սեփականության հարցը. հունական Kathimerini թերթի՝  հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Հունաստանը կղզիներում զորք և զենք է տեղակայում 1960 թվականից՝ խախտելով 1923 թվականի Լոզանի պայմանագրով և 1947 թվականի Փարիզի պայմանագրով հաստատված ռեժիմը, ըստ որի՝ կղզիները Հունաստանին իբր տրվել են  ապառազմականացման պայմանով։

Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիան «չափազանց լուրջ է տրամադրված»։ «Եթե Հունաստանը չկատարի (այս պայմանները), մենք այս հարցում ավելի առաջ կգնանք»,- ընդգծել է նա՝ պարզաբանելով, որ Հունաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան նաև մտահոգված է Հունաստանում տեղակայված ամերիկյան բազաներով։ Թեև ԱՄՆ-ը պնդում է, որ ՆԱՏՕ-ի մի երկրի բազաները վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի համար, «այս աճը չի վրիպել մեր ուշադրությունից»:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հունաստանը ԱՄՆ-ին ռազմական նպատակներով անժամկետ օգտագործման տրամադրեց Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը՝ երկրի հյուսիս-արևելքում։ Թուրքիան մտահոգություն է հայտնել բազայի՝ թուրքական սահմանին մոտ լինելու կապակցությամբ։ Մոտ լինելու վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանը, և ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ բազան, ի թիվս այլ բաների, ուղղված է Ռուսաստանի դեմ զենքի փոխանցմանը։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ Հունաստանից պահանջում է զինաթափել կղզիները, և առաջին անգամ չէ, որ հայտարարում է, որ պատրաստ է բարձրացնել դրանց սեփականության հարցը։

Նշված պայմանագրերը, որոնք նախատեսում էին կղզիների ապառազմականացումը, դա չէին նշել որպես Հունաստանին դրանք տեղափոխելու պայման։ Մասնավորապես՝ 1947 թվականի պայմանագրում ուղղակիորեն ընդգծվում էր, որ Դոդեկանեսի կղզիները փոխանցվել են Հունաստանին լիակատար ինքնիշխանության հիման վրա։ Բացի դրանից՝ Թուրքիան նույնիսկ այս պայմանագրի կողմ չէր․ կղզիներն Իտալիան էր փոխանցում Հունաստանին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica