close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է. Աշոտյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 23:21
 Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով, որին իրավունք ունեին մասնակցել նաև ադրբեջանցիները, որոշեց առանձնանալ և ապրել սեփական պետության մեջ:

Հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, եթե ճանաչվեր, Արցախի հարցը լուծված կլիներ:

Հանրաքվեից հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում կնքվեց զինադադար և Արցախի շուրջ միջազգային հանրությունը ձևավորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը սկսեց զբաղվել խնդրով:

Համաշխարհային նորագույն պատմության մեջ չի եղել դեպք, երբ պետության մի տարածքում մարդիկ որոշեն առանձնանալ և հենց որոշումը կայացնեն՝ ճանաչվեն:

Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների, բայց նոր հանրաքվեն եթե կայանար, այն լինելու էր կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:

Նիկոլի անհեթեթ հայտարարությունը, թե ՝ «Մադրիդյան սկզբունքները» Արցախը մտցրեցին Ադրբեջանի կազմ, անգամ Ալիևը չի ասում:

Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է:

«Մադրիդյան սկզբունքների» իրականացման քարտեզի մեջ նախատեսած վերջնական հանրաքվեն պետք է ունենար միջազգային մանդատ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ պայմանավորվեին:

5 շրջանները հանձնելուն պես Արցախը ստանում էր միջանկյալ միջազգային կարգավիճակ, Արցախի իշխանությունները ճանաչվում էին, Արցախի շուրջ տեղակայվում էր խաղաղապահ միջազգային մանդատավոր կոնտինգենտ, Լաչինն ու Քելբաջարը չէին հանձնվում:

Հայաստանը բանակցում էր աշխարհի հետ, Ադրբեջանի չհամաձայնելը ոչ-ոք չէր հարցնում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica