close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

26 Մայիսի 2022, 08:42
 «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին օրեր առաջ մեղադրանք առաջադրվեց մի հոդվածով, որը իրավաբանները դատավարական սխալ են համարում, ապա և որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս հանգամանքը շատերը գնահատում են որպես քաղաքական ճնշում գործող իշխանությունների կողմից:

«Ավետիք Չալաբյանի համար էլ է ակնհայտ բուն կալանավորման քաղաքական ենթատեքստը, ինքը դրան պատրաստ է եղել հոգեպես՝ հասկանալով, որ այն իշխանությունը, որի դեմ պայքար է մղվում, ամեն հնարավոր ստորության պատրաստ է իր իշխանավարումը երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փոխգործակցության շրջանակներում «խաղաղության դարաշրջանի» պրոյեկտը բարեհաջող իրագործելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ընդհանրապես, ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունը և ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»,-հավելում է մեր զրուցակիցը: Հարցրեցինք՝ իսկ ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրությունը ու հոգեվիճակն անազատության մեջ: «Նրա հետ հանդիպել եմ մայիսի 24-ին, տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ նորմալ է, կարելի է ասել՝ մարտական, ոգին տեղն է, կամքն՝ ամուր, իր դիրքորոշումներում՝ հաստատակամ»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրությաներբ հայտնի դարձավոր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica