close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 տարի ամեն առավոտ հայ մարդուն խաբել է, ասում է՝ ձեր թիկունքում բան չեմ անում․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

25 Մայիսի 2022, 20:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 տարի ամեն առավոտ հայ մարդուն խաբել է, ասում է՝ ձեր թիկունքում բան չեմ անում․ Իշխան Սաղաթելյան

Էս երկրում անտերություն է, իշխանություն չկա, այդ իշխանութունը ձերն է ու պետք է վերջնականապես վերցնել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

4 տարի ամեն առավոտ հայ մարդուն խաբել է, ասաց նա, բերել է  պարտություն, պատերազմ, կորուստ ու ասում է՝ ձեր թիկունքում բան չեմ անում։

«Խոսել է, որ ինքը ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու․ դա ասում է էն մարդը, ով 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, բանակցությունները տարավ ձախողման, արդյունքում բերեց պատերազմ, պատերազմի ընթացքում 44 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, դրանից հետո ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքում, Արցախում զիջեց նոր տարածքներ, հիմա էլ բանակցում է երկիրը հանձնելու շուրջ, ու այդքանից հետո այդ խրոնիկ սուտասանը ասում է՝ ես ժողովրդի թիկունքում բան չեմ անելու։ Այսինքն, այս հիմարը այս մեր ժողովրդին, ներողություն եմ խնդրում, բայց դրել է էշի տեղ․ ուրիշ բացատրություն չկա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica