close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, անիմաստ զբաղմունք է սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Արթուր Վանեցյան

Հասարակություն

25 Մայիսի 2022, 14:10
 Ես խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, անիմաստ զբաղմունք է սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Արթուր Վանեցյան

Ես, առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝  պատասխանելով հարցին, թե այսօր կառավարության հետ հարցուպատասխան է լինելու,  պե՞տք է գնալ։

Նրա խոսքով՝ իշխանությունը տագնապի մեջ է։ «Երկրում իրավիճակ է փոխվել, անգամ այս դեպքում, երբ ժամերով ճանապարհ ենք փակում, ակցիային չմասնակցող անձինք ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են մեզ։ Իշխանությունները իշխանությունն ընդունել են որպես իրենց անձնական բարեկեցությունը բարելավելու միջոց, նրանց համար իշխանությունը անհասանելի արժեք է եղել, հիմա էլ թաքնվում են ոստիկանության թիկունքում»,- ասաց պատգամավորը։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքն անելիք չունի խորհրդարանում և այնտեղ չի գնալու այլևս՝ ինչպես հայտարարել է։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica