close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սորոսը կոչ է արել Արեւմուտքին՝ հաղթել Պուտինին

Աշխարհ

25 Մայիսի 2022, 17:40
 Սորոսը կոչ է արել Արեւմուտքին՝ հաղթել Պուտինին

Եվրոպական քաղաքակրթությունը կարող է չդիմանալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, բայց Եվրոպան ունի ավելի շատ մեխանիզմներ՝ ազդելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քան կարծում են արևմտյան առաջնորդները. ասել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Շվեյցարիայի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր ավանդական ելույթում։ Նրա հայտարարությունները մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սորոսի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ցնցել է Եվրոպան մինչև հիմքերը։ «Այս ներխուժումը կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը: Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է»,- ասել է աշխարհում բազմաթիվ հակամարտություններ հրահրած Սորոսը:

Միլիարդատերը բարձր է գնահատել Ուկրաինային  ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը, սակայն քննադատել է եվրոպական երկրների չափազանց մեծ կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից։ Նրա խոսքով՝ այդ կախվածությունը մեծապես պայմանավորված էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի վարած շահադիտական քաղաքականությամբ, որը գազի մատակարարման համար հատուկ գործարքներ էր կնքել Մոսկվայի հետ։ «Ես կարծում եմ, որ Պուտինը շատ խելացի շանտաժի էր ենթարկել Եվրոպային՝ սպառնալով անջատել գազը, բայց իրականում նրա փաստարկները շատ ավելի քիչ ուժեղ են, քան նա կարծում է»,- ասել է միլիարդատերը։

Սորոսը հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը գազը Եվրոպա արտահանելու փոխարեն պահեստավորեց իր պահեստարաններում՝ ստեղծելով դեֆիցիտ, որը բարձրացրեց գները և Ռուսաստանին լավ շահույթ բերեց: Բայց պահեստները լիքն են, և Ռուսաստանը գազ մատակարարելու այլ տեղ չունի, քան Եվրոպա, քանի որ դա նրա միակ շուկան է։ «Եվրոպան այս հարցում շատ ավելի ամուր դիրքորոշում ունի, քան նա կարծում է»,- համոզված է Սորոսը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica