close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք դադարել են տերը լինել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Քաղաքական

25 Մայիսի 2022, 09:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք դադարել են տերը լինել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Ամեն օր մեր քաղաքացիները փակելու են պետական տարբեր գերատեսչություններ, որովհետև դրանց ղեկավարներն այլևս չեն ծառայում ՀՀ-ին, Արցախին, հայության շահերին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Դիմադրություն» շարժման շրջափակած Բաղրամյան 26-ի դիմաց։

Նա նշեց, որ այդ շենք՝ ՀՀ նախագահի նստավայր օրերով կարող է որևէ աշխատակից չմտնել, որովհետև այդ մարդիկ չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները։

«Նրանք դադարել են տերը լինել ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Մեկ տարուց ավելի ՀՀ տարածքի մի մասը օկուպացված է․ զրօ արձագանք։ Օրերս Բրյուսելում հերթական խայտառակ զիջումներին է գնացել վարչապետի աթոռը զբաղեցնողը․ զրո արձագանք։ Ամեն օր հակաժողովրդական բիրտ միջոցներն են կիրառվում Հայաստանում․ զրո արձագանք։ ՀՀ ժողովուրդը իշխանությունը պառակտում է․ նախագահականից զրո արձագանք։ Եվ այս ամենից հետո ուղղակի որպես արարողակարգային մարդ, որի մոտ կարող են գնալ, նկարվել, հետ գալ՝ զրո իմաստ ունի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica