close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

25 Մայիսի 2022, 08:47
 Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ցուցարարները շրջափակել էին ԱԳ նախարարության շենքը ու թույլ չէին տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք։ Այդ պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի։ Տեղեկանալով շենքի շրջափակման մասին, մեր տեղեկություններով, նախարար Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի շենք։

Ոստիկանները փորձել են հրահանգն ի կատար ածել, սակայն չի հաջողվել․ ցուցարարները ճնշել են ոստիկանական ուժերին՝ թույլ չտալով բացել ճանապարհը։ Ներկաներից մեկն այդ պահին լսել է, թե ինչպես են ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցում, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։

Որոշ ժամանակ անց, իհարկե, ցուցարարներն ազատեցին շենքը, բայց այդ ընթացքում ներս մտան եւ երկու փոխնախարարների հետ հանդիպեցին։ Մեզ ասացին նաեւ, որ Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից, որպեսզի ցուցարարները շենք մտնելով՝ նրանց չհանդիպեն, սակայն ոչ բոլորն են լքել շենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica