Թուրքիան պաշտոնապես հրապարակել է Շվեդիային ու Ֆինլանդիային ուղղված պահանջները
Տարածաշրջան

Թուրքիան պաշտոնապես հրապարակել է Շվեդիային և Ֆինլանդիային ուղղված պահանջները, որոնք պետք է բավարարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց դիմումները հաստատելու դիմաց:
Դրանք են`
1. ահաբեկչության աջակցության դադարեցում (PKK և Ֆեթուլլահ Գյուլենի շարժում),
2. ահաբեկչության (նաև քրդերի) ֆինանսավորման դադարեցում,
3. PKK-ին զենքի մատակարարման դադարեցում,
4. Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի վերացում,
5. համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն։