close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայքարը, որն ընթանում է Երևանի փողոցներում, պետք է վերածվի համահայկական ապաքաղաքական զանգվածային հզոր շարժման, որի գերխնդիրը հայկական զույգ պետականությունների փրկությունն է. Կամո Աթայան

Հասարակություն

24 Մայիսի 2022, 13:17
 Պայքարը, որն ընթանում է Երևանի փողոցներում, պետք է վերածվի համահայկական ապաքաղաքական զանգվածային հզոր շարժման, որի գերխնդիրը հայկական զույգ պետականությունների փրկությունն է. Կամո Աթայան

Այս օրերին ճակատագրական քայլեր կկատարվեն կապված hայ ժողովրդի՝ իր պատմական hայրենիքում ապրելու ու զարգանալու ի վերուստ տրված իրավունքի հետ: Ամենևին էլ հասարակ ու սովորական վիճակում չենք գտնվում մենք, և դա սկսվել է ակտիվ փուլ մտնել 2020-ի նոյեմբերի 9-10 -ից:

Այդ օրերին ստորագրված ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթով Հայաստանն անկյուն է քաշվել և ասվել է, եթե ուզում եք «Ձեր պատմական Հայրենիքում» ապրել ու գոյատևել, պետք է հրաժարվեք Արցախից, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոռանաք ցեղասպանության մասին, հարաբերություններ հաստատեք Թուրքիայի հետ, բացեք թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող բոլոր հարմար ճանապարհները, և նման այլ բաներ:

Փաստորեն, նշված ուղղություններով վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ-ի պարտված, բայց զարմանալիորեն դեռևս «կառավարող» իշխանություններն ակտիվորեն աշխատում են ինչպես միջնորդների, այնպես էլ թշնամի պետությունների հետ, և աստիճանաբար իրենց ազգասպան ու պետականաքանդ նպատակները բաժին առ բաժին համապատասխան տեխնոլոգիաներով մատուցում են դեռևս հետպատերազմյան նիրհի մեջ գտնվող ժողովրդին:

Այստեղ անպայման պետք է ֆիքսել, որ մեզ բարեկամ, և ոչ բարեկամ բոլոր երկրների համար ՀՀ ներկա թուրքամոլ իշխանությունները մեծ գտածո են, քանզի մոլորակի վրա գոյություն ունեցող և տասնամյակներով/ եթե ոչ դարերով/ լուծման սպասող, բարդ հարցերից հայկականը հնարավոր է այս ընթացքում լուծել... հայերի ձեռքով ու ի վնաս հայերի:

Ահա այսպիսի իրավիճակին գումարվել է նաև սլավոնական մեծ պատերազմը, որտեղ կողմերից մեկը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է, և նրա ներկայիս վիճակից, ինչ խոսք, ցանկանում են օգտվել նաև մեր թշնամիները՝ խաղաղության աղավնի դարձած թուրք-ադրբեջանական տանդեմը:

Այս տեսանկյունից բրյուսելյան վերջին հանդիպումը փաստեց, որ՝

. Արցախի ինքնորոշման իրավունքի 30-ամյա տարեգրությամբ համարյա հանգուցալուծման հասած հարցը քաղաքական խունտայի կործանարար քայլերով դարձել է ընդամենը «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին» հարց, որը փաստացի ազդարարում է հայոց պետականությունների վերջի սկիզբ:

. Ժամանակն է ոչ միայն ազգովին համախմբվելու, այլև աշխարհին կրկին ապացուցելու, որ հայը աննամուս, անարժանապատիվ ազգ չէ, ինչպես ոմանք կարծում են և նման հակահայ որոշումների դեպքում նրանք անխուսափելիորեն կհանդիպեն հայկական ամրակուռ և երկարատև հերոսական դիմադրության:

Սպասվող պայքարի մեծ ճանապարհի առաջին քայլը «ազգակործան պատուհասներից,ազատվելն է:

Իրավիճակի հետ չհամակերպվող հայ ժողովուրդը, ահավոր մեծ կորուստներից, ողբերգական պատերազմից հետո ուզում է կրկին վերգտնի իրեն՝ բռնելով իր հողում արժանապատիվ ապրելու ու արարելու ուղին, որն առանց Արցախ անհնարին է:

Պայքարը, որն ընթանում է հիմնականում Երևանի փողոցներում, բնույթով վերկուսակցական է, սակայն ինչպես վերջին հատկապես մեկ ամսվա իրողություններն են հաստատում, այն պետք է վերածվի համահայկական ապաքաղաքական զանգվածային հզոր շարժման, որի գերխնդիրը հայկական զույգ պետականությունների փրկությունն է:

Ահա թե ինչու են այս օրերը կարևոր հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica