close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դետեկտիվ ժանրի դեպք Երևանում. պարեկը կրակել է փախուստի դիմող մեքենայի անվադողերին, Ford-ը կողաշրջվել է

Հասարակություն

24 Մայիսի 2022, 12:48
 Դետեկտիվ ժանրի դեպք Երևանում. պարեկը կրակել է փախուստի դիմող մեքենայի անվադողերին, Ford-ը կողաշրջվել է

Երեւանում այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ 

Հետապնդումը շարունակվում է մինչև Դավիթ Բեկի փողոցը։  Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու պարեկ Ռ. Ալոյանը նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ 

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել, վնասազերծել եւ բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվում է խոշոր չափի պղնձե մալուխներ:

Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։  Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկված և որոնվող անձանց ինքնությունը չենք հրապարակում, սակայն գողոնը կազմում է մոտ 4 մլն դրամ։ 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica