close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք

Քաղաքական

24 Մայիսի 2022, 11:11
 Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել արտաքին գործերի նախարարության շենքը։ Ընդդիմադիր պատգմավորները ցանկանում են մտնել ԱԳՆ, սակայն ոստիկանները փակել են մուտքը և թույլ չեն տալիս։

«Մենք երկար չենք կարող սպասել, մեր գրաֆիկն էլ  որևէ մեկի հետ չենք համաձայնեցնելու։ Խնդրում ենք բացել ճանապարհը, պատգամավորները պետք է մտնեն նախարարություն, ասելիք  ունենք, իսկ եթե նախարարը ուզենա այդ ընթացքում հանդիպել մեզ հետ, պրոբլեմ չկա, իրեն էլ ինչ պետք է կփոխանցնեք»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ ևս 5 րոպե սպասում են, այնուհետև իրենք կբացեն դուռը։

«Եթե մեկին թվում է՝  շարունակ պետք է խախտի պատգամավորների իրավունքը, թույլ չտա, մենք էլ թույլ չենք տալու, որ դուռը փակ մնա։ 
Պատգամավորները ցանկանում են անձամբ շենք մտնել,  փոխանցել ժողովրդի ուղերձն ու ժողովրդի անունից  ասել, որ երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Որոշ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորները մտան արտաքին գործերի նախարարություն։

«Ձեր պահանջով պատգամավորները մտնում են ԱԳ նախարարություն»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ու մտան շենք։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica