close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան

Քաղաքական

24 Մայիսի 2022, 10:24
 Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳ նախարարության շենքի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։

Դիմելով ԱԳՆ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին՝ նա հարցրեց, թե արդյո՞ք իրենց պետք է նման իշխանություն։

«Ոչ, ոչ»,- եղավ արձագանքը։

«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն  Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ կան հայրենակիցներ,  որոնք դեռ չեն զարթնել, չեն պատկերացնում, թե մենք ուր ենք հասել. «Սա ամենավատից էլ վատ է։ Դրա համար պետք է էլ ավելի համախմբենք, միասնական լինենք ու գնանք մինչև վերջ։ Մենք մեր պայքարը դիտարկում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու մեր պայքարում ոչ մի հետքայլ չենք անելու»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica