close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն, բայց մեզ մոտ այս պահին այդ մշակույթը չկա. տնտեսագետ

Հասարակություն

23 Մայիսի 2022, 20:03
 Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն, բայց մեզ մոտ այս պահին այդ մշակույթը չկա. տնտեսագետ

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է վարձով բնակարանների թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու և կառավարությանը դիմելու հարցը։ Կառավարությանը ցանկանում են դիմել՝ պահանջելով ստեղծելով այնպիսի պայմաններ, որպեսզի հնարավոր լինի օգտվել մատչելի վարձով բնակարաններից։

Նրանք կարևորում են այնպիսի մեխանիզմի մշակումը, որպեսզի հնարավոր չլինի կրկնակի կամ եռակի թանկացնել վարձով տրվող բնակարանը:

«Որոշ զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ որոշ նահանգներում, «rent control» կա, այսինքն՝ վարձավճարի առավելագույն չափը վերահսկվում է Կառավարության կամ տեղական կառավարման մարմինների կողմից: Հայաստանում վաղուց պետք է լինի նման կարգավորում, այլ կերպ ագահության դեմն առնել չի լինի»,- գրել է քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «Վարձով տներն այնքան թանկ են, որ բոլոր զբոսաշրջիկները հիացած գալիս են այստեղ, ապշահար գնում Վրաստան: Այո, այնտեղ էլ է սնունդը, հագուստը թանկացել, բայց տան վարձերը ՀՀ-ի նման չեն»:

Շատերի կարծիքով էլ՝ պետք է վարձով բնակարան տվողները մտնեն հարկային դաշտ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, կարծում է՝ վարձով տների գների աճը պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների հոսքով:

«Կտրուկ բարձրացրեցին վարձով տների գները, քանի որ մեծ քանակությամբ գնողունակության պահանջարկ եղավ: Երբ այս հոսքը դադարի, ու ռուսները հետ վերադառնան, տան գները կիջնեն, սակայն վստահաբար նախկին գների մակարդակը չի լինի, քանի որ գոյություն ունի գների արգելակման էֆեկտ։ Այսինքն, շատ արագ բարձրանում են, շատ դանդաղ՝ իջնում: Իսկ իջնելուց էլ նույն մակարդակի վրա չեն իջնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է հարկային դաշտ մտնելուն, ապա, նրա կարծիքով, սա մեծ հաշվով բան չի փոխի:

«Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն, բայց մեզ մոտ այս պահին այդ մշակույթը չկա: Բացի այդ՝ կառավարությունն էլ չի փորձում այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր իրականացնել, քանի որ կարծում է՝ որոշակի սոցիալական խմբերի շահերին կհարվածի, սակայն իրականում կան մարդիկ, ովքեր 10-յակ բնակարաններ ունեն և վարձով են տալիս: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է թացը չորից զատի և այն խոշոր տնտեսվարողներին, ովքեր 5-ից ավելի բնակարաններ ունեն, նրանց բերի հարկման դաշտ»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Աղբյուրը՝  168.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica