close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մետրոյի կին աշխատակցին ղեկավարությունից հորդորել են աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակում

Հասարակություն

23 Մայիսի 2022, 13:52
 Մետրոյի կին աշխատակցին ղեկավարությունից հորդորել են աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակում

Այսօր ընդդիմադիրների՝ մետրոյում իրականացված անհնազանդության ակցիաների ժամանակ տհաճ միջադեպ արձանագրվեց մետրոյի «Երիտասարդական» կայարանում: Ակցիայի մասնակիցները գնացքի վագոններից մեկի վրա փակցրեցին Արցախի դրոշը, ինչից հետո երիտասարդ մի տղա սկսեց քերել այն: Նրան ջանասիրաբար միացավ «Երիտասարդական» կայարանի մի կին աշխատակից, բայց դա ամենը չէր:

 «Մի՛ պոկեք Արցախի դրոշը, մի՛ նմանվեք թուրքին» ակցիայի մասնակիցների կոչին ի պատասխան՝ մետրոյի աշխատակից կինը պատասխանեց՝ «Աղջի՛կ ջան, գնայիր կռվեիր»: 

168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց՝ միջադեպի մասին զեկուցվել է տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին: 

«Նա, պարզելով ստեղծված իրավիճակը, աշխատակցին հորդորել է աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում»,- ասաց Երևանի մետրոպոլիտենի խոսնակը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica