close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արաքս_նիւզ»ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...

Հասարակություն

23 Մայիսի 2022, 13:38
 «Արաքս_նիւզ»ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...

ԽՕՍՔ

«Արաքս_նիւզ»ը՝որպէս Չաւուշօղլուի խօսափող...

1- Հրատարակման առաջին համարից իսկ ՀՅԴ-ին իբր թիրախաւորելով՝ նրա դէմ մեղմ ասած ցեխարձակումներով ու ապատեղեկատւութեամբ է զբաղւել «Արաքս_նիւզ» կոչւող լրատուն...

2- Ուրիշ «առաքելութիւն» բնաւ չի ունեցել. այլ կերպ ասած՝ նրա գոյատեւումն բառի ամենալայն իմաստով փաստօրէն պայմանաւորւած է եղել ՀՅԴ-ի գործունէութեամբ...

3- Իր կենսագրութիւնն հակիրճ՝ հետեւեալով է բնութագրելի.-

ա.Սովետի օրօք ու Սովետական կարգերի որպէս ջերմ պաշտպան, որդեգրել է հակադաշնակցական քարոզչութիւն,

բ.տէրպետրոսեանական ապազգային ու հակա-Արցախ իշխանութիւններից քաղաքական սնունդ ստանալով՝ եղել է հակա-ՀՅԴ,

գ. Հիմա եւս խանդավառ՝ «թաւշեայ» քառամեայ պետականակործան կուրսով՝ որպէս թիրախ դարձեալ ՀՅԴ-ն է առաջնահերթ եւ ոչ թէ  ասենք՝ Թուրքիան կամ Ադրբեջանը...

4- Եւ դեռ վերոգրեալները մի կողմ՝ նոյն Ադրբեջան-Թուրքիա հակադաշնակցութիւն ամենօրեայ քարոզչութեանը համահունչ՝ կրկնում է բառացիօրէն նրանց յերիւրանքները՝ ազգային ուժերի ու մասնաւորապէս ՀՅԴ-ի հասցէին. վերջին թարմ օրինակը՝ նոյնինքն թուրք արտգործնախարար Չաւուշօղլուի եւ նրա խորհրդականների կողմից Հայկական Սփիւռքին ու Դաշնակցութեանը վարկաբեկող յայտարարութիւններն են, թէ իբր վերջիններս Հայաստանի արմատական ընդդիմութեանը զուգահեռ խանգարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը...

5- Ահաւասիկ, «Արաքս_նիւզ»-ի արձագանգը, որը «քաղաքական ահազա՜նգ» հնչեցնելով՝ զգուշացնում է Սփիւռքահայութեանն ու մասնաւորապէս իրանահայ համայնքին, որ չներքաշւեն հայաստանեան ներքաղաքական հարցերի մէջ, որպէսզի չվտանգւեն ՀՀ «պետական  շահերը...»:

Հարց է առաջանում՝ պետական, թէ՞ իշխանական շահեր. այս հարցից մշտապէս խուսափել ու աւելի ճիշտ՝ դրան անկարող են եղել պատասխանել «Արաքս_նիւզն» ու նրա նման «մտածողները»..., այլապէս՝ ամբողջ 20 տարի, թէկուզ իր սիրած բառով ասած «Թալանչի», բայց այնուամենայնիւ Հայոց ոխերիմ թշնամիներին Արցախ ու Հայրենի հող, քայքայւած բանակ ու հազարաւոր զոհեր չնւիրաբերող իշխանութիւններին չէիք հայհոյի եւ ի զօրու կը լինէիք զանազանել պետական մնայուն շահերը՝ իշխանական մասնակի գայթակղութիւններից...:

6- Եւ վերջապէս բաւարարւենք այսքանով լոկ ու հարց ուղղենք ինքնանպատակ հակադաշնակցական  արաքսականներին.- էդ ո՞ր քաղաքական-ընտրական մանդատով ու յատկապէս բարոյական ո՞ր իրաւունքով էք սփիւռքահայի ու մանաւանդ իրանահայի անունից յորդորներ կարդում համայնքի զանազան կառոյցներին, որպէսզի նրանք Հայրենի երկիրն ու պետականութիւնն կործանող իշխանական կապիտուլիանտ ռեժիմի հասցէին բողոքի նամակներ չգրեն... այ «խելօքներ», կոյր ու անգիտակ էք ձեւացնո՞ւմ, երբ նոյն յորդոր-քարոզչութիւնն են բարձրաձայնում ալիեւներն ու չաւուշօղլուները...

 

«ԱԼԻՔ»ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica