Թուրք վերլուծաբանը պնդում է, որ Հունաստանը ձգտում է վերադարձնել Կոստանդնուպոլիսը
Տարածաշրջան

Հունաստանը իր հայացքը գցել է Կոստանդնուպոլիսի կողմը` Արևմուտքի թիկունքում․ հայտարարել է թուրք պաշտոնաթող զորահրամանատար և անվտանգության փորձագետ Ջոշքուն Բաշբուղը:
Ելույթ ունենալով Haber Global հեռուստաալիքի եթերում՝ Բաշբուղը վերլուծել է Հունաստանի «ծավալապաշտական» նկրտումները՝ հասնելով Բյուզանդական (Արևելյան Հռոմեական) կայսրության նախկին մայրաքաղաքի նվաճմանը։
«Հունաստանը՝ Արեւմուտքի աջակցությամբ, հասել է այս աշխարհագրական սահմաններին։ Դա բավարա՞ր է նրանց»,- նախ հարցրել է անվտանգության փորձագետը՝ նախքան քարտեզը ցույց տալը, և մեկ բառով պատասխանելը՝ ոչ։
«Հունաստանը պնդում է, որ դա է իրենց նպատակը՝ Բյուզանդիայի հին քարտեզը»,- ասել է նա՝ հավելելով. «Եվ այս ուղղությամբ նրանք ասում են. «Ես ունեմ իմ գաղափարախոսությունը և իմ իդեալները»։
Նույն կարծիքին է նաև ռազմավարական վերլուծաբան Աբդուլլահ Չիֆթչին, որը նույնպես խոսել է Կոստանդնուպոլսի նկատմամբ հելլենական «թշնամության» մասին։
«Ընդդիմության մեջ, ինչպես նաև Հունաստանի կառավարությունում թշնամանք կա Թուրքիայի նկատմամբ, տարբերություն չկա։ Իսկ ի՞նչ են փնտրում։ Հունաստանը հո՞ւյս է փայփայում Կոստանդնուպոլսի վերաբերյալ»,- հարցրել է Բաշբուղը։
«Այո, իհարկե»,- պատասխանել է Չիֆթչին: