close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բա ոստիկանության զորքերն ինչո՞ւ պոստ չեն պահում, ինչի մասին ասում էիք 2018 թվականին». Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

21 Մայիսի 2022, 20:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բա ոստիկանության զորքերն ինչո՞ւ պոստ չեն պահում, ինչի մասին ասում էիք 2018 թվականին». Տիգրան Աբրահամյան

Ես ուզում եմ անդրադառնալ 2018թ. հայտնի իրադարձություններին հետևած մի գործընթացի, որն անմիջական կապ ունի մեր այսօրվա իրադարձությունների հետ:

Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«2018թ., երբ այս իշխանությունը հիմք դրեց Հայաստանի և Արցախի հանձնման գործընթացին, հայտարարեց, որ Հայաստանում ոստիկանական զորքերն այլևս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետև նրանք գնալու են սահմաններ մարտական հերթապահություն իրականացնելու: Ես, իհարկե, չեմ ուզում շատ մանրամասնորեն ներկայացնել, թե ոստիկանության զորքերի ընդհանուր ռեսուրսների քանի՞ տոկոսն է դրվել մարտական հերթափոխության վրա. նվազագույն կազմով, 10-15%-ի չափով, որովհետև դուք բոլորդ այս օրերին տեսնում եք, թե ոստիկանության զորքերն այս իշխանությունն ինչ ձևով է օգտագործում և փաստացի ինչ ապօրինությունների մեջ է ներգրավում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությունը տարբեր քարոզչական նյութերի, համացանցում մեկնաբանությունների միջոցով իրենց անընդհատ ասում է՝ եթե հայրենասեր եք, գնացեք «պոստ» պահելու: 

Պատգամավորը պատմեց, որ նման մի զավեշտալի դեպք էլ իր հետ է գրանցվել, երբ խաղաղ ակցիա իրականացնելիս մի ոստիկան բղավել է՝ զորքը բերեք:

«Զորքը բերեցին, և այդ մարդկանց հրահանգ իջեցվեց՝ ցրելու խաղաղ անհնազանդության ակցիաները»,- ասաց նա:

Պատգամավորը բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան «պոստեր» պահեն, հարցադրում արեց:

«Դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է: Սա պետությո՞ւն է թե՞ ЖЭК: Ինչու ամեն մարդ կարող է առավոտը արթնանալ ու գնալ «պոստ» պահե՞լ, ինչպես Փաշինյանն էր իր հայտնի լայվի ժամանակ ասում, տնից զրահ, սաղավարտ վերցնի ու գնա դիրք պահելո՞ւ… Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են: Բա ոստիկանության զորքերն ինչի՞ «պոստ» չեն պահում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա հիշեցրեց նաև, որ ծառայողական ու փակ բնույթի տեղեկատվություն տարածողներով ԱԱԾ-ն չի զբաղվում:

«Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն: Մարդիկ կային՝ «պոստերից» կոչ էին անում, կանչում էին սահման պահելու, ասում էին՝ եկեք, կարիքը կա: Բա ԱԱԾ-ն մոնիտորինգ չի՞ անում՝ ով ինչ է խոսում»,- ասաց պատգամավորը:

Խոսելով Գարիկ և Արթուր Գալեյանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին, Տիգրան Աբրահամյանն ասաց՝ դա արվում է, որովհետև այդ մարդիկ պայքարում են պատերազմի հանգամանքները պարզելու համար:

«Պարզ է, չէ՞, թե այս իշխանությունն ինչի՞ է վախենում պատերազմի հանգամանքների բացահայտումից, ինչո՞ւ է վախենում մեղավորների, պատասխանատուների՝ հետագայում պատասխանատվության հարցը բարձրացնելուց, որովհետև բոլոր թելերը տանում է դեպի իրենց: Իշխանափոխությունից հետո պետք է ամեն բան անենք, որ հասկանանք՝ ինչ է եղել պատերազմից առաջ, ինչ է եղել պատերազմի ընթացքում և հետո»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica