close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում

Սպորտ

21 Մայիսի 2022, 00:06
 Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում

Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Յուրա Բաբլումյանն արժանեցել է արծաթե մեդալի, իսկ Ոսկան Ոսկանյանը` բրոնզե մեդալի:
 
Բռնցքամարտիկները Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 4 մարզիկով:
 
Նշենք, որ մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ընթանում է 16-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված ամենախոշոր սպորտային միջոցառումը՝ դպրոցականների օլիմպիական խաղերը կամ «Գիմնազիադա 2022»-ը, որին մասնակցում են 64 երկրների մարզիկներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում, ինչպես նաև պարալիմպիկ 3 մարզաձևերում։

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 3600 պատանի մարզիկներ, իսկ 1500 կամավորներ օգնում են կազմակերպչական աշխատանքներում։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica