close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության աբսուրդը․ 5 հոգու բերման ենթարկեցին Վահան Հովհաննիսյանի անունով անձրևանոց կրելու համար

Քաղաքական

20 Մայիսի 2022, 15:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության աբսուրդը․ 5 հոգու բերման ենթարկեցին Վահան Հովհաննիսյանի անունով անձրևանոց կրելու համար

Հանրապետության հրապարակում ոստիկանները 5 երիտասարդի բերման ենթարկեցին միայն նրա համար, որ կրում էին կարմիր գույնի անձրևանոցներ, որի վրա գրված էր ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի անունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այսինքն, Ոստիկանության աբսուրդը հասել է նրան, որ սկսել են արձագանքել գույնին, եթե անգամ դա որևէ կապ չունի բողոքի ակցիաների հետ․ իսկ այս դեպքում վստահաբար կապ չուներ, որովհետև կարմիր անձրևանոցները տարիներ առաջ նախագահական ընտրությունների ժամանակ էին պատրաստվել, երբ իբրև ՀՀ նախագահ Դաշնակցությունն առաջադրել էր Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը՝ անձևանոցների վրա գրված էր՝ «Վահանը մեր երկրի նախագահ»։

Փաստորեն, Վահան Հովհաննիսյանը, որն ամբողջ կյանքում պայքարեց հայ ժողովրդի իրական շահերի համար, այսօր ևս, ենթագիտակցորեն, ահ է ներշնչում ապազգային իշխանություններին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica