close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դանակահարություն Նորք-Մարաշում. հանցագործությունը բացահայտվել է

Հասարակություն

20 Մայիսի 2022, 15:32
  Դանակահարություն Նորք-Մարաշում. հանցագործությունը բացահայտվել է

Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դանակահարողը նույն թաղամասի բնակիչ է:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica