close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական զորքերը լքում են Սիրիան

Աշխարհ

20 Մայիսի 2022, 13:03
 Ռուսական զորքերը լքում են Սիրիան

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ, ռազմական աղբյուրների համաձայն, ռուսական բանակը լքել է Լաթաքիայի ռազմակայանները, որոնք տեղակայված են Թյուրքմեն դաղը, Քյուրթ դաղը և Քեսեբ շրջանում։ Հենակետերը հանձնվել են լիբանանյան «Հըզբոլլահ»ին։

Հորդանանի թագավորը հաստատել է ռուսական զորքերի տեղափոխումը։ Նա ասել է, որ Իրանը և նրա «կամակատարները» Սիրիայում ակտիվացել են, քանի որ «լրացնում են Ռուսաստանի թողած վակուումը»։ Սթենֆորդի համալսարանում տված հարցազրույցում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը նշել է սահմաններին անվտանգության սրված խնդիրների և սիրիական կողմից հարձակումների մասին: Թագավորը բացատրել է, որ ռուսական զորքերը նախկինում զսպող գործոն են եղել Սիրիայի հարավում գտնվող բոլոր տեսակի ահաբեկիչների համար: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը նախընտրեց այնտեղից դուրս բերել ուժերը՝ դրանք Ուկրաինայում կենտրոնացնելու համար, և այժմ իրանամետ զինյալները լրացնում են առաջացած վակուումը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica