close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի խաղաղության նախաձեռնություններին. Չավուշօղլու

Տարածաշրջան

20 Մայիսի 2022, 11:01
 Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի խաղաղության նախաձեռնություններին. Չավուշօղլու

Երեւանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝  ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։

«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին` արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում` արմատականները, իսկ դրսից Սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին, այլեւ մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ցանկությունը։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica