close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օտարահպատակների նպատակն էր ամբողջապես խեղաթյուրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության էությունը և լծվել դեսպանի անձնական պաշտպանությանը. արձագանք

Քաղաքական

20 Մայիսի 2022, 10:34
 Օտարահպատակների  նպատակն էր ամբողջապես խեղաթյուրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության էությունը և լծվել դեսպանի անձնական պաշտպանությանը. արձագանք
Երեկ, դեսպան Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը չերկարացնելու կոչի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարությունից և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունից հետո որոշ շրջանակներ սկսեցին վայրահաչի հերթական ալիքը։
 
Օտարահպատակ այդ երևույթներին պատասխանելու ցանկություն առանձնապես չունեմ, մանավանդ, որ դրանց նպատակն էր ամբողջապես խեղաթյուրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության էությունը և լծվել դեսպանի անձնական պաշտպանությանը։ Այդ մարդկանց հետաքրքրում է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների որակը, այլ ուղղակի դեսպանի անձը, ինչը այլևայլ եզրակացությունների տեղիք կարող է տալ։
 
Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկն է․ Միացյալ նահանգները Հայաստանում պետք է ներկայացված լինի այնպիսի դիվանագետի կողմից, որը նախ և առաջ ամերիկյան արժեքների գործնական կրող է և հանձնառու դիվանագետ, ով ի թիվս ալյնի չի տապալի Արցախում ամերիկյան հումանիտար ներգրավվածությունը։
 
Գրառումս եզրափակեմ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նկատառմամբ․ «Ինչպես նախկինում ասել եմ՝ Հայ դատի հանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջողակ: Ցավոք, դեսպան Թրեյսին իր լռությանն ավելացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 90,000 տեղահանված արցախահայերի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգությունների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։ Հայաստանում դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման երեք տարին լրանալուց հետո դեսպան Թրեյսին շարունակում է ձախողել հարց առ հարց՝ շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկյան հանձնառու դեսպանից հիմնական մասնագիտական որակներից»։
 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու,

Քաղաքագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica