close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղրամյան 26-ում է «Դիմադրություն» շարժման երթը․ Լիտվայի նախագահին ասելիք կա

Քաղաքական

20 Մայիսի 2022, 10:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղրամյան 26-ում է «Դիմադրություն» շարժման երթը․ Լիտվայի նախագահին ասելիք կա

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան այս պահին ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26 է ժամանելու՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, և «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից եկել են այստեղ՝ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Հայաստանի ու Արցախի անունից բանակցելու՝ հայտնում է  Yerkir.am-ը:

«ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն»,-հայտարարեցին շարժման մասնակիցները։

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica