Կապավորների հետ անցկացվել են վարժանքներ
Քաղաքական

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Զինծառայողները նախորոշված շրջաններում բացազատել են կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները»,-ասված է հաղորդագրության մեջ։