Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հասարակություն

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետեւ խորհրդարանականները շրջել են եղեւնիների պուրակում, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրության ոճրագործությունները հավաստող փաստավավերագրերին: