Ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ
Հասարակություն

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից, ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: «Հրազդան» մարզադաշտի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և ակտիվիստների միջև, քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։