close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենց ժողովուրդը ոտքի կանգնեց, և լեւոնա-գռզոյական արմատուրան ցնցվեց, միանգամից հայտնվեցին պրոյեկտի իրական տերերը. դիտարկում

Հասարակություն

19 Մայիսի 2022, 13:56
 Հենց ժողովուրդը ոտքի կանգնեց, և լեւոնա-գռզոյական  արմատուրան ցնցվեց, միանգամից հայտնվեցին պրոյեկտի իրական տերերը. դիտարկում
Ողջ պատերազմի ընթացքում ԼՏՊ անձնական օգտագործման խոսափողներից Հրանտ Տեր-Աբրահամյաններով, Ալեն-մալեններով, ՊՈԱԿ-ի հակահայ լակոտ-լուկուտներով ու մյուս տասովշիկներով կպած համոզում էին ժողովրդին, թե հեսա-հեսա հաղթում ենք, ու ռուսը տեսել է, որ հաղթում ենք՝ ասում է՝ կանչեք՝ գանք օգնենք, մենք էլ ասում ենք՝ իդիտե նա ֆիգ, մենք առանց ձեզ կհաղթենք, դուք մեզ պետք չեք։ Ողջ պատերազմի ընթացքում, սրանց թեման էս էր, միայն հոկտեմբերի վերջերում ՊՈԱԿ-ի ղեկավարներից մեկը փըստացրեց, թե միայն նրանք իրավունք ունեն պահանջել, որ հողերը չտանք, ովքեր էս պահին զենքով կռվում են, ու մի բոլ մոր քֆուր կուլ տալուց հետո ստիպված եղավ ձենը կտրել։ Արդեն պարզ էր, որ լեւոնականները պատրաստվում էին Արցախը դավաճանաբար հանձնել ու դա գցել ռուսների ու ազգայնականների ջեբը, դրա համար էլ հենց առաջին օրվանից սկսել էին հորինել դավաճանների թեմաները։
 
Հետո եղավ 2020 թվականի նոյեմբերի 9-ը, ու մի երկու շաբաթ սրանց ձենը չէր լսվում։ Չէին սպասում, որ վերջին պահին առանց իրենց հարցնելու ռուսը զորքը բերելու է մտցնի Ստեփանակերտ ու թույլ չի տալու լեւոնական նիկոլիկներին իրենց նախատեսածը՝ դավաճանաբար Արցախը թուրքին հանձնելը ու ռուսական բազան էստեղից քշելը ավարտին հասցնեն։ Մի երկու շաբաթ ձենները դուրս չէր գալիս, հետո երեւի ինստրուկտաժավորվեցին, ու գնա՜ց... էդ նույն Հրանտ Տեր-Աբրահամյաններով, սորոսիկներով, լեւոնիկներով, ԱԺԲ-ով, սանասարյաններով, սծյոպիկներով, միսկարիկներով, լուսավորիկներով ու մյուս բոլոր արեւմտյան կամակատարներով՝ կպած փորձում էին սիկոլին ներկայացնել որպես ռուսական պրոյեկտ։ Մարդկանց մի մասն էլ էդ կուտը կերել էր...
 
Բայց դժվարն էն է, հենց ժողովուրդը ոտքի կանգնեց ու սիկոլի ու իրեն պահող լեւոնական-գռզոյական ժանգոտ արմատուրան մի թեթեւ ցնցվեց, միանգամից հայտնվեցին էս պրոյեկտի իրական տերերը ու իրենց անվերապահ աջակցությունն հայտնեցին 2018 թվականին իրենց բերած հակահայ խունտային....
 
Ինչպես ասում են՝ սուտն ու բ**ությունը քառասունք չունեն։ Ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Էստեղ կարող եք տեսնել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կեղծ խաղաղասիրական օրակարգի հիմնական ֆինանսավորողներին։ Մնացածը թող հանգիստ սպասեն իրենց հերթին։
Ոչինչ չի մոռացվել, ոչ-ոք չի պլստալու...
Զաքար Խոջաբաղյան
Բժիշկ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica