close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի այս իշխանություններին. մեկնաբանում է քաղաքագետը

Քաղաքական

19 Մայիսի 2022, 11:15
 Ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի այս իշխանություններին. մեկնաբանում է քաղաքագետը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին ու դրանց պատմությանը, գրում է.

«Ինձ շատ են հարցնում, թե ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին։

1. Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: Հակազդեցության քաղաքականությունն իհարկե վերաբերում է բոլոր այն տարածաշրջաններին, որտեղ այս գերտերությունները մրցակցում են: Այսինքն, ամբողջ աշխարհին:

2. Բնականաբար, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից: Դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ վատագույն, այդուհանդերձ՝ դաշնակիցը: Վատ դաշնակիցը թշնամուց լավն է:

3. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային, ներթափանցելով Հայաստան, բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Դրա համար էլ ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը՝ սկսած 1992 թվականից: Այսինքն՝ օրակարգը համընկնում է ավելի, քան երբևէ:

Սա Հայաստանի իշխանությանն աջակցելու միակ պատճառը չէ, բայց այս օրինակը կիրառելի է նաև այլ ուղղություններում, հաշվի առնելով 1-ին կետում շարադրված թեզը»։

Հիշեցնենք, որ երեկ դեսպան Լին Դեսպան Թրեյսին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica