close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ նպատակը զոհվածների հարազատների ակտիվությունը կասեցնելն է․ Աբրահամյան

Քաղաքական

19 Մայիսի 2022, 10:12
 Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ նպատակը զոհվածների հարազատների ակտիվությունը կասեցնելն է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկի ու նրա եղբոր՝ Արթուրի շուրջ ստեղծված իրավիճակն, ամբողջությամբ ցույց է տալիս այս իշխանության արժեհամակարգի ու բարոյականության լիակատար բացակայությունը։

Իշխանության բեզպրեդելի հետևանքով նախ Գարիկին ձերբակալեցին, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատեցել, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ նրա եղբորը՝ Արթուրին ձերբակալեցին ու փորձում են տանել կալանավորման։
Այսօր 9-10 ժամ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում էինք, որտեղ քաղաքական իշխանությունն իր հերթական լկտիությունն էր բեմադրում։

Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում, որի նպատակը մեր զոհված տղերքի ծնողների և հարազատների ակտիվությունը կասեցնելն է։

Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ, նրանց շուրջ համախմբված քաղաքացիները, ամեն ինչ անելու են իրենց արդար պահանջները առաջ մղելու և վերջնական հանգրվանին հասնելու համար։

Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։

Սա բոլորիս բարոյական պատասխանատվության հարց է»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica