close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնա չափերիդ մեջ․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին

Քաղաքական

19 Մայիսի 2022, 09:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնա չափերիդ մեջ․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի ուղղությունը կանգ առավ Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև՝ հայտնում է Yerkir.am-ը։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը երեկ ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ։

«Էս Սորոսում դաստիարակություն ստացածը, որ եկավ՝ Արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ը օգտագործում է քաղաքական նպատակների համար։ Մենք տեղեկություն ունենք, որ շատ կոնկրետ քայլեր են կատարվում մեր հանրահավաքներին մասնակիցների ու աջակիցների նկատմամբ․ եկել ենք այստեղ զգուշացնելու, որ՝ զբաղվիր քո լիազորություններով ու պարտականություններով ու մնա չափերիդ մեջ, հակառակ դեպքում մյուս անգամ կգանք ոչ սենց համեստ քայլերով ու գործողություններով»,-ՊԵԿ-ի դիմաց բարձրախոսով հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ապա քաղաքացիները հստակ բարձրաձայնեցին Նիկոլի հեռացման պահանջը։

«Մնա քո լիազորությունների շրջանակներում և այլևս չփորձես գնահատական տալ այս շարժման մասնակիցների գործողություններին։ Մենք գիտենք՝ որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում։ ՊԵԿ-ը տարիներ շարունակ ծառայել է մեր պետությանը, երբեք չի ծառայի որևէ անձի։ Այն ճնշումները, որ գործադրում եք Դիմադրության շարժմանը աջակցող գործարարների հանդեպ՝ բոլորը ֆիքսվում են»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica