close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրություն» շարժման ճնշմամբ ոստիկանապետն ընդունեց Իշխան Սաղաթելյանի՝ հանդիպման առաջարկը

Քաղաքական

18 Մայիսի 2022, 21:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրություն» շարժման ճնշմամբ ոստիկանապետն ընդունեց Իշխան Սաղաթելյանի՝ հանդիպման առաջարկը

Ֆրանսիայի հրապարակից դեպի Ոստիկանության կենտրոնական գրասենյակ շարժված՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները կանգ առան շենքի դիմաց, որտեղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ելույթով հանդիպում պահանջեց ոստիկանապետից՝ իրենց պահանջները ներկայացնելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ստիպված եղավ ընդունել հանդիպման առաջարկը, քանի որ ցուցարարների բազմությունը տարածվել էր հարակից ամբողջ խաչմերուկում և Նալբանդյան փողոցում։

Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ մտան շենք՝ հանդիպելու ոստիկանապետին։

Մինչ այդ Սաղաթելյանը հնչեցրել էր այն 3 պահանջները, որոնք թվարկել էր նաև նախապես՝  Ֆրանսիայի հրապարակում։

«Նիկոլը ձեզ պարգևավճարներով, շողոքորթելով փորձելու է ներգրավել նոր ապօրինությունների մեջ։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ մենք Ոստիկանության հետ որևէ հարց չունենք, մենք ունենք երկրին մեկ սպառնալիք, որի անունն է «Նիկոլ Փաշինյան»․ այսօր այդ մարդու միակ հենարանը դուք եք, դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությаնը, այլ ոչ թե այդ խելագարին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլը մեկ շաբաթում 6,5 միլիոն դոլար պարգևավճար է տվել Ոստիկանությանը և ասաց, որ Նիկոլին հեռացնելուց հետո ոստիկանները արժանապատիվ աշխատավարձ կստանան, կծառայեն ՀՀ-ին, ոչ թե մեկ խելագարի, կվարձատրվեն պետությանը ծառայելու համար, ոչ թե խելագարի ապօրինի հրահանգները կատարելու։

«Այսօր մենք հստակ արձանագրել ենք, որ Ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է բռնի ուժ, գերազանցել է իր բոլոր լիազորությունները։ Ոստիկանությունը, տեղիք տալով այդ խելագարի սպառնալիքներին և սադրանքներին ակնհայտ դիմել է բռնությունների»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։

Երթի մասնակիցները սպասեցին, մինչև պատգամավորները դուրս գան ոստիկանապետի հետ հանդիպումից, որ  հետո որոշեն անելիքը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica