close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բա էդ ո՞նց է լինում, որ լիքը փաստեր ենք տալիս, մատները մատներին չեք խփում․ Սևակ Հակոբյանը՝ ՔԿ-ին

Հասարակություն

18 Մայիսի 2022, 20:49
 Բա էդ ո՞նց է լինում, որ լիքը փաստեր ենք տալիս, մատները մատներին չեք խփում․ Սևակ Հակոբյանը՝ ՔԿ-ին

Քննչական կոմիտեն ձերբակալել է 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Ըստ ՔԿ-ի՝ եղբոր և այլ անձանց հետ հետ մտել են զորամաս, չեն ենթարկվել դուրս գալու կոչին, հայհոյել են, քաշքշել և պլաստմասե շշով հարվածելով դեմքին: ՔԿ-ն ձերբակալել է․ նույն ՔԿ-ում երեկ քննիչը սեռական հայհոյանք էր տվել զոհերի հարազատներին, բայց ոչինչ չարեցին նրան։ Մամուլը գրել էր, որ այս գործի հիմքը իշխանության սրտի օլիգարխին պատկանող լրատվամիջոցի տեղեկություններն են։

Շատ տարօրինակ է։ Դիմում եմ դատախազի խորհրդական Gor Abrahamyan-ին։ Պարոն Աբրահամյան, կասե՞ք, թե ոնց է ստացվում, երբ մամուլի՝ առանց փաստերի հրապարակման արդյունքում նման ձերբակալում է լինում, բայց մամուլի բազմաթիվ փաստերով հրապարակումների հետևից չեք գնում։

Մասնավորապես, Yerevan.Today-ը գրել էր, որ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը երթևեկում է գողացված համարանիշերով ավտոմեքենայով։ Դատախազությունը նյութերն ուղարկեց ոստիկանություն և ոչ մի հետևանքի մասին հայտնի չէ։ Մարդը ձերբակալված չէ։ Փաստերով գրել էինք, թե ինչ մեքենայից է վերցվել համարանիշը և ինչ մեքենայի վրա է դրվել, ում է սպասարկում։

Մամուլը մայիսի 13-ին գրեց, որ նույն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին, վարորդին, օգնականին և էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգերին ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Փաստեր էր հրապարակել։ Ինչո՞ւ հետևից չեք գնում, ինչո՞ւ է դա ազատության մեջ։

2021թ․ հունիսի 24-ին հայտարարվեց, որ նույն անձը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին, քանի որ նա հրաժարվել է հրաժարական տալ։ Հաստատվեց կատարվածը։ Ինչո՞ւ չեք կալանավորել։ Այս բոլոր դեպքերում այս մարդը պլստացել է արդարադատությունից ու վստահ եմ՝ ճնշում գործադրել տուժողների վրա։

Թարմ դեպք եմ ասում․ հենց այսօր բողոքի ցույցի ժամանակ վարորդը վրաերթի է ենթարկում քաղաքացուն՝ ուղիղ եթերում։ Գնացել ե՞ք հետևից։

Բա էդ ո՞նց է լինում, որ լիքը փաստեր ենք տալիս, մատները մատներին չեք խփում, բայց իշխանական օլիգարխի մամուլի տեղեկությունը, առանց փաստի, դառնում է մարդկանց ձերբակալելու պատճառ։ Երկակի ստանդա՞րտ է, կուրությո՞ւն է, ամենաթողությո՞ւն է, «Նոր Հայաստա՞նն» է, թե՞ Նիկոլի ասած ապագան։

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր 


Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica