close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թող «ռեմբո» չխաղան այլ հաշիվներով ու չբզբզան, թող այդ հարցն ուղղեն Փաշինյանին, նրա սարքածն է. Աղավնոյի գյուղապետ

Հասարակություն

18 Մայիսի 2022, 19:34
 Թող «ռեմբո» չխաղան այլ հաշիվներով ու չբզբզան, թող այդ հարցն ուղղեն Փաշինյանին, նրա սարքածն է. Աղավնոյի գյուղապետ

Արդեն մի քանի օր է՝ Ժիրայր Սէֆիլյանը և ԱԺԲ-ի այլ անդամներ բարձրաձայնում են, որ ադրբեջանցիները մտել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ, դրա հարակից տարածքում սյուներ են կանգնեցնում և այդ ամենն իրականացնում են ռուս խաղաղապահների լուռ համաձայնությամբ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ ադրբեջանցիները երբևէ չեն մտել և այսուհետ էլ չեն մտնելու Աղավնո։

«Սա նախևառաջ վաղուցվա պատմություն է, իրենք երևի շփոթել են։ Նրանք թող որևէ բան իրենց չորդեգրեն՝ իրենց անդամի միջոցով։ Մի քիչ շատ խոշորացված են ներկայացնում, բայց Բևեռն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ես իսկապես նրանց նպատակները չեմ հասկանում»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Նա հիշեցրեց, որ Ժիրայր Սէֆիլյանը 44-օրյա պատերազմի ժամանակ պատճառաբանում էր, թե «Պիկապ» չունեն, դրա համար պատերազմ չեն գնում։

«Որոշ ժամանակ առաջ նրանք պղծում էին Արցախի դրոշը և ուզում էին այդ բառը հանել։ Ամեն ինչ չափազանցրել են, մենք ասել ենք, որ այդ ճանապարհները սարերով բացեն, սարերով են բացում, խնդիր չկա, թող իրենք խնդիրներ չստեղծեն։ Թող «ռեմբո» չխաղան այլ հաշիվներով ու չբզբզան։ Թող գնան այդ հարցն ուղղեն Նիկոլ Փաշինյանին, նրա սարքածն է, ասում էր, այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ինքն էր։ «Սասնա ծռերը» Նիկոլին շատ մոտիկ թիմ է, թող իրենց հարցերը նրան ուղղեն, ես չգիտեմ՝ ինչու են նման հայտարարություններ անում, ես թույլ չեմ տա մեզ խանգարեն։ Շոու ինչո՞ւ են անում, գոնե թող սուսիկ-փուսիկ անեն»,- հավելեց Անդրանիկ Չավուշյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Բերձորի ազատագրման 30-ամյակի առթիվ գնում են մոմավառության և ծաղիկներ խոնարհելու ազատագրման ժամանակ հերոսացած տղաների շիրիմներին։

Աղբյուրը՝ 168.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica