Եթե Գարիկը մեկ ժամից այստեղ չկանգնի, ներս ենք մտնելու. Կարին Տոնոյան
Հասարակություն

Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում։ Ինչպես արդեն նշել էինք, ձերբակալվել է հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, որ եթե մեկ ժամից Գարիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։ «Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։