close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական բանակը ստացել է Ս-500 համակարգեր

Աշխարհ

18 Մայիսի 2022, 17:15
 Ռուսական բանակը ստացել է Ս-500 համակարգեր

Նոր սերնդի Ս-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգերը, որոնք համատեղում են հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության գործառույթները, սկսում են ծառայության անցնել ռուսական բանակում. ըստ Interfax-ի՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Այսօր արդեն սկսում են ծառայության մեջ մտնել համալիրներ, որոնք գործնականում համատեղում են հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության գործառույթները․ դրանք Ս-500 համակարգերն են»,- չորեքշաբթի ասել է նա։

Ս-500 «Պրոմեթևսը» նոր սերնդի հակաօդային պաշտպանության հեռահար համակարգ է, կարող է թիրախներ խոցել անգամ տիեզերքում։ Զինվորականների կարծիքով՝ Ս-500-ը կդառնա միասնական ազգային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմքը։

Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինն ավելի վաղ հայտարարել էր, որ С-500-ը կկարողանա ոչնչացնել արբանյակները և բոլոր մոդիֆիկացիաների հիպերձայնային զենքերը մերձակա տիեզերքում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica