close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի 159 քաղաքացի սխալմամբ ներառվել է շահառուների ցուցակում և ստացել հատկացվող 300.000 դրամի աջակցությունը

Հասարակություն

18 Մայիսի 2022, 12:25
 Արցախի 159 քաղաքացի սխալմամբ ներառվել է շահառուների ցուցակում և ստացել հատկացվող 300.000 դրամի աջակցությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների 300.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 գումար:

Արցախի Հանրապետության դատախազությունից  հայտնում են, որ միջոցառման իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր:

Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica