Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ
Հասարակություն

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա: