close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաերթ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում․ Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա

Քաղաքական

18 Մայիսի 2022, 10:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաերթ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում․ Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա

Ցուցարարներից մեկի ոտքը, ամենայն հավանականությամբ, կոտրվել է Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ցուցարարները փողոցը փակել էին հենց դեղին գծանշման՝ «զեբրայի» վրա, Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց ուղիղ ցուցարարների վրա։

Տեղում ոստիկանները արձանագրություն են կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, ու տուժած քաղաքացուն Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Փողոցը փակել էինք, ինքը քշեց ժողովրդի վրա՝ ճեղքելով պատնեշը, քաղաքացուն վրաերթի ենթարկեց․ ոտքը, թևը վնասվել է, հավանաբար ոտքը կոտրվել է։ Պարեկները արձանագրությունը կազմել են, տղամարդը հիմա հիվանդանոցում է»,-մանրամասնեց ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica