close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին

Հասարակություն

17 Մայիսի 2022, 23:27
 Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին

Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին։ Ասում են՝ իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Որևէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա։ Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը։ Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել։ Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար։

Գործ ունենք պարզ ու կեղտոտ գործ կարոցու հետ։

Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից։ Եվ ոչ միայն նա։ Խաչատուրովների ողջ ընտանիքը։ Բայց անցած այս օրերին մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե կարմիրբերետավորներն ինչ «հատուկ ջանասիրությամբ» էին ամեն տեղ հարձակվում Իգորի վրա։

Ի՞նչ ասեմ, սա է այդ ոստիկանների ընտրությունը. տղամարդ ու հայ լինելու փոխարեն նախընտրել են Նիկոլի ստրուկը դառնալ։ Թե բա հարվածել է դոշին, ուշագնաց է եղել։ Դե արի ու մի ասա՝ արա, որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու»,- գրել է նա։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica