close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամոթալի է․ Թ. Թովմասյանը միջազգային գործընկերներին կոչ է արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները

Հասարակություն

17 Մայիսի 2022, 22:18
 Ամոթալի է․ Թ. Թովմասյանը միջազգային գործընկերներին կոչ է արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները

Այսօրվա իրադարձությունները… ամոթալի է։ Նման գրառմամբ է հանդես եկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ոստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում։ Այսօր ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացիների, բերման են ենթարկել լրագրողի, բռնի ուժի կիրառման արդյունքում երկու քաղաքացու ձեռք կոտրվել է, ինչպես նաև 2008 թվականից ի վեր առաջին անգամ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քաղաքացու նկատմամբ, և այդ քաղաքացուն ձերբակալել են։

Ինչպես ավելի վաղ նշել էի, այսօր արձանագրված դեպքերի մասով արդեն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կցելով առարկայական փաստեր:

Միջազգային գործընկերներին եւս ուղարկել եմ համապատասխան գրություններ եւ կոչ արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները»,- գրել է Թովմասյանը:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica