close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմ են պատկանում հարմարավետ ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են ոստիկաններին

Հասարակություն

17 Մայիսի 2022, 17:55
 Ո՞ւմ են պատկանում հարմարավետ ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են ոստիկաններին

Ոստիկաններն այս օրերին տեղաշարժվում են ոչ միայն ոստիկանական համարանիշով ավտոմեքենաներով, այլև թարմացում է նկատվում․ քաղաքի փողոցների տարբեր հատվածներում, հատկապես՝ Ազգային ժողովի մոտակայքում, Կառավարական ամառանոցների դարպասներին մոտ, Կառավարության դիմաց՝ հրապարակում, տեղակայվում են հարմարավետ ավտոբուսներ, որոնք ոստիկանության հաշվեկշռում չեն գտնվում։ Դրանցում էլ մեծաքանակ ոստիկանական ուժեր են, կազմ-պատրաստ սպասում հրամանի։ Ուշադրություն դարձնելու դեպքում, նկատվում է, որ այդ ավտոբուսները բավականին թարմ են, հարմարավետ, որոշները՝ թանկանոց, նախատեսված չեն ուժային կառույցի գործունեության համար և կրում են մասնավոր պետհամարանիշներ։

Yerevan.Today-ին հաջողվել է պարզել, թե որ տրանսպորտային կազմակերպություններն են Ոստիկանությանը ավտոբուսներ տրամադրում, որով տեղափոխում են Ոստիկանության տարբեր ուժեր, հանրապետության տարբեր մարզերից Երևան բերված ստորաբաժանումները՝ անհնազանդության ակցիաները չեզոքացնելու նպատակով։

Ոստիկանությունում մեր աղբյուրը, տեղեկացրեց, որ ավտոբուսներից որոշները պատկանում են «Էլիտբաս» ընկերությանը, որն էլ պատկանում է «Էլիտ բասի Գուգո» անունով հայտնի՝ Գուրգեն Նիկողոսյանին։

Պատվերը ոստիկանությունից, ըստ աղբյուրի, ստացել է «Էլիտ բասի» Գուգոն, ենթադրվում է՝ վճարովի հիմունքներով։ Սակայն ոչ միայն իր ավտոբուսներն է տրամադրում, այլ մեկ այլ նմանատիպ կազմակերպության ղեկավարի էլ հանձնարարվել է կազմակերպել նաև այլ ավտոբուսների հավաքագրում այլ տերերից։ Ըստ երևույթին՝ եղած ավտոբուսները չեն բավականացնում։ Ըստ նույն աղբյուրի՝ վարձակալության, գների շուրջ պայմանավորվածության, «զեղչ» ստանալու և այլ հարցերով այս օրերին զբաղվում է Ռոբերտ Ծառուկյանը, որը «Բաս Սերվիս Արմենիա» ընկերության ղեկավարն է և զբաղվում է ավտոբուսների տուրեր և վարձակալության տալու բիզնեսով։

Մեր աղբյուրը, հայտնում է, որ Ծառուկյան Ռոբերտը «Էլիտբասի» Գուգոյից է վերցնում գումարները ու գնում-պայմանավորվում այլոց հետ։

Ահա այսպիսի բիզնեսով են զբաղվում մարդիկ՝ լավ իմանալով, որ այդ ավտոբուսները վարձվում են, որպիսզի ոստիկանությունը կարողանա հարմարավետ տեղափոխի ուժերի աննախադեպ քանակը, պահի քաղաքում ժամերով, որ հարկ եղած պահին նրանք ուժ գործադրելով բերման ենթարկեն պայքարի ելած երիտասարդների, տարեցների, խաղաղ ակցիաներ անող քաղաքացիների։

Օրերս նկատել էինք, որ ոստիկանական ուժերը ՀայՓոստի գրասենյակային տարածքից ստանում են «Գրանդ Քենդի» ապրանքանիշի սնունդ։ Հարց առաջացավ՝ դա նվիրատվությո՞ւն է, օգնություն և աջակցությո՞ւն ոստիկանների՞ն՝ այս օրերի համար։ Այս դեպքում ևս նույն հարցն է, ո՞վ է ֆինանսավորում, ինչո՞ւ և ինչպե՞ս է դրանով զբաղվում մասնավոր դեմք։ Ինչպե՞ս է, որ պայմանավորվում են առձեռն ավտոբուսի տերերի հետ, այլ ոչ՝ մրցույթային ընթացակարգով, պայմանագրով և հատուկ հատկացումներով։

Ավտոբուսների վերաբերյալ հարցում ենք ուղարկել ՀՀ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ սննդի հետ կապված վերոհիշյալ հարցման պատասխանը ևս դեռ չենք ստացել։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica